World News in Armenian

Volkswagen-ը կարող է փակել մի քանի գործարան և կրճատել 110,000 աշխատակցի

Գերմանայի խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունը՝ Volkswagen-ը, կարող է մի քանի գործարան փակել և 110,000 աշխատակցի համար չեղարկել աշխատանքի երաշխիքները. այսպիսով ընկերությունը կհրաժարվի մինչև 2030 թվականը աշխատակիցներին աշխատանքից չազատելու խոստումից: Սա պայմանավորված է ծախսերի կրճատման ծրագրով. նախորդ տարի կոնցեռնը գրանցել էր հինգ միլիարդ եվրոյի վնաս, գրում է Bild թերթը:

Volkswagen-ի կառավարման խորհուրդը դեռ չի ասել, թե կոնկրետ ինչպես է լրացնելու միջոցների պակասը, սակայն ընկերության արհմիության տվյալներով՝ Գերմանիայի տարածքում առնվազն մեկ ավտոմոբիլային գործարան և ավտոմասերի արտադրությամբ զբաղվող մեկ գործարան փակման եզրին են:

Արհմիության նախագահ Դանիելա Կավալոն արդեն հայտարարել է, որ ընկերության խորհուրդը ձախողել է աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել աշխատակիցների կրճատմանը։

«Ես չէի բացառի գործադուլի հնարավորությունը։ Կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է, քանի որ դա բոլորի համար գոյատևման խնդիր է։ Մի բան հաստատ է. Volkswagen-ը մեծ խնդիրներ ունի Գերմանիայում»,- Bild -ին տված հարցազրույցում ասել է ավտոմոբիլային փորձագետ Ֆերդինանդ Դուդենհոֆերը:

Читайте на 123ru.net