World News in Armenian

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթացը․ դա վտանգներ է պարունակում ՀՀ-ի տարածքային ամբողջականության համար․ ադրբեջանագետ

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթաց։

Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթիկ Հայրապետյանը։

«Դրա մասին գրում են ադրբեջանական լրատվականները։ Առաջին հայացքից անհեթեթ այս գործընթացը շատ լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար։ Վստահ եմ՝ ֆետիշացված սյուներն էլ չեն փրկի, պատն ու ծառն էլ․․․

Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» Իլհամ Ալիևը կոչում է Հայաստանի ներկայիս ողջ տարածքը։ Ողջ պետական ապարատն ու դիվանագիտական ներուժն օգտագործվում է Հայաստանի պետության ու տարածքի հաշվին ադրբեջանցիների համար գոյություն չունեցող «պատմական հայրենիք» կառուցելու ուղղությամբ։

Այդ նախաձեռնությունը պաշտոնապես սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, երկու ամիս անց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ալիևը պատասխանը Հայաստանի տարածքը «Ադրբեջան» հռչակելն էր։ Ոչ մի հետևություն չարվեց, արդեն երկու տարի է այդ քաղաքականությունը անարձագանք է մնում Երևանի կողմից։ Իսկ հետևանքներն էլ գնալով ավելի վտանգավոր են դառնում։

Եթե ՀՀ-ում լիներ պետականամետ կառավարություն, ապա այս թեզը կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Բայց երբ իշխանության առաջնահերթությունը խաշլաման է, այդ իշխանությունից որևէ բան ակնկալելն անմտություն է․․․»,-գրել է նա։

Читайте на 123ru.net