World News in Armenian

Նիկոլական Հայաստանում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը նախարար չի գնում, այս տարի գնացել է ԱԳՆ գլխավոր քարտուղարը․ Միհրան Հակոբյան

Նիկոլական Հայաստանում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը նախարար չի գնում, այս տարի գնացել է ԱԳՆ գլխավոր քարտուղարը․

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«2000-ականներին և 2010-ականներին ամեն տարվա սեպտեմբերի 1-ին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման էր գնում ԱԳ նախարարը (Վարդան Օսկանյանը, հետո Էդվարդ Նալբանդյանը): Արտաքին քաղաքականությանը վերաբերվող այնպիսի կարևոր հարցեր էին քննարկվում, որ նույնիսկ Նիկոլի «Հայկական ժամանակն էր» այդ մասին գրում: Ուսանողներն էլ դասախոսների ու նախարարի երկխոսությունից, հարց-պատասխանից ինչ-որ բան սովորում էին, ինչ-որ դասեր էին քաղում, եզրահանգումներ էին անում։

Գյադաների ժամանակներում՝ նիկոլական Հայաստանում, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը նախարար չի գնում: Օրինակ՝ այս տարի սեպտեմբերյան հանդիպմանը գնացել է ԱԳՆ գլխավոր քարտուղարը»,- գրել է Հակոբյանը: 

Հակոբյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում ճիշտ է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի գնացել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման։

Հակոբյանը նաև նշել է, որ հանդիպման ինչ-որ մասնակից կարող էր հարց հղել նախարարին ու հիշեցնել, որ նա Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին էր ցիտում՝ դիրքերը հանձնողների մասին, իսկ հիմա փրփուրը բերանին աջ ու ձախ գոռում է՝ Արցախն Ադրբեջան է և վերջ:

«Ամեն դեպքում, ճիշտ է անում Միրզոյան Արարատը, որ ԵՊՀ չի գնում, հետևաբար նման հարցեր իրեն չեն ուղղվում: Զահլա չկա. բա չէ՝ Նիկոլի «Հայկական ժամանակը» հին ու բարի ժամանակների ադաթով հանդիպման ու հարցի մասին նյութ գրի, կառավարության աշխատակազմի ղեկավարն էլ վազի վարչապետի սենյակ ու «բոչկա գլորի» թե բա՝ մեռա ասելով, ԵՊՀ ռեկտորն իրավիճակին չի տիրապետում…»,-գրել է Հակոբյանը։

Читайте на 123ru.net