World News in Armenian

ՔՊ-ական նախկին մարզպետն արել է այն, ինչի համար դատեցին Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բոլորը մոռացել են, որ Մամիկոն Ասլանյանին մոտ 3 տարի կալանավայրում պահեցին համայնքային հողերի հետ կապված մեղադրանքով, որ նա թույլ էր տվել մի վանաձորցու՝ գերեզման սարքել համայնքի հողերի վրա, եւ բավարարվել էր նրան տուգանելով: Պարզվում է` այս փարիսեցի իշխանությունները չեն նկատել, որ Լոռվա նախկին մարզպետ, ՔՊ-ական Արամ Խաչատրյանի վաղամեռիկ կնոջը հուղարկավորել են Վանաձորի գերեզմանատան տարածքից դուրս՝ բարձրավոլտ էլեկտրասյան տակ:

Այսինքն՝ մի տարածքում, որը համարվում է վաճառքի ոչ ենթակա համայնքային սեփականություն։ Ընդ որում, եթե Ասլանյանի գործով անցնող անձն ինքնակամորեն խախտել էր գերեզմանոցի սահմանները, ինչի մասին կարող էր համայնքի իշխանությունը տեղյակ չլինել, ապա Խաչատրյանի կնոջ գերեզմանն ակնհայտորեն դուրս է գերեզմանոցի օրինական սահմաններից, տարածքը հարակից է Մ6 միջպետական մայրուղուն։ Փաստորեն, մասնավոր գերեզմանատուն է սարքել: Բայց այստեղ մի կարեւոր տարբերություն կա` Մամիկոն Ասլանյանը ՔՊ-ական չէ, ժամանակին եղել է ՀՀԿ-ական եւ Փաշինյանի հետ կապ չունի, իսկ Արամ Խաչատրյանը սրսուռ ՔՊ-ական է` ՔՊ-ի պաշտոնյա եւ նիկոլական»։

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на 123ru.net