Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
ՀՀ արդարադատության նախարարությունը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ։
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքից։
ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։ Միջնորդության քննությունը նախատեսված է սեպտեմբերի 17-ին։