Ուսումնասիրելով Արգենտինայի նախագահի ուղեղը՝ գիտնականները պարզել են, որ նա հոմոսափիենսին չի պատկանում. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քաղաքական միջոցառման ժամանակ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին անվանել է «հոմոֆաշիստ» և «հոմոնացիստ», գրում է eldia.com.bo կայքը:
Վենեսուելայի նախագահն անդրադարձել է մոտ 300 000 տարի առաջ հոմոսափիենսների ի հայտ գալուն և նշել, որ մարդիկ «բարդ էակներ են»։ Ապա նա անդրադարձել է «Արգենտինայում արված վերջին հայտնագործություններին»։
«Ուսումնասիրելով Միլեի ուղեղը՝ գիտնականները պարզել են, որ նա հոմոսափիենսին չի պատկանում, որ այնտեղ տարօրինակ բան է՝ «հոմոֆաշիստ», «հոմոնացիստ»», - ասել է նա, մինչդեռ դահլիճում ծիծաղ է լսվել։
Երկու նախագահների հարաբերությունները գտնվում են ամենացածր կետում. Միլեյն ու Մադուրոն խիստ կարծիքներ և բացասական որակումներ են հնչեցրել մեկը մյուսի նկատմամբ:Մի քանի անգամ Մադուրոն Միլեին անվանել է «ֆաշիստ» և «նացիստ», մինչդեռ Արգենտինայի նախագահը նրան անվանել է «բռնապետ» և «կոմունիստ»՝ չճանաչելով վերջին ընտրություններում նրա հաղթանակը։