World News in Armenian

Մագդալենա Գրոնոն տարածաշրջանում ԵՄ ներկայացուցչի պաշտոնը կստանձնի նոյեմբերի 1-ից

Մագդալենա Գրոնոն նոյեմբերի 1-ից կստանձնի Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը։

Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ողջունելով իր գլխավոր դիվանագիտական խորհրդականի նշանակումը այս պաշտոնին։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս նշանակումը տեղի է ունենում տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային պահին։

Մինչև նոյեմբերի 1-ը հատուկ ներկայացուցչի մանդատը կապահովի ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակը։

Մի քանի օր առաջ այս պաշտոնն զբաղեցնող Տոյվո Կլաարը հայտնել էր, որ ավարտում է իր առաքելությունը։

Նա տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչն էր 2017 թվականից։

Читайте на 123ru.net