World News in Armenian

Լոռու մարզի Շնող գյուղի պանրի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Փարեմուզյանին պատկանող  կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Շնող) իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ:

-արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերի հնարավորությունը,

-արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները,

-չի բացառվել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը արտադրական շինությունների տարածք,

-չի ապահովվել տեխնիկական սարքավորումների տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,

-չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,

-արտադրական շինություններն  ապահովված չեն եղել սանհանգույցներով,

չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ:

Читайте на 123ru.net