Արաբական լիգան հայտարարել է, որ Նեթանյահուն չի ցանկանում Գազայում հրադադար հաստատել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ցանկանում համաձայնության գալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ, ինչը սպառնում է տարածաշրջանում Եգիպտոսի առանցքային դերի կորստին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը։