World News in Armenian

Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Հեղափոխություն, արտահերթ, թե հերթական ընտրություններ։ Բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են իշխանափոխության համար։ Փողոցային պայքարի սպասե՞նք, թե ոչ։ Ամեն վայրկյան։ Ցանկացած մեթոդ պիտի գործադրվի, բայց օդի մեջ կրակոց չլինի։

Չեմ ասում՝ ընտրությունների մասնակցելու ենք, ասում եմ՝ պետք է պատրաստ լինենք։ Արտահերթ ընտրություններ դեպքում Փաշինյանը չպետք է լինի վարչապետի պաշտոնակատար»,- ասել է Մանուկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Читайте на 123ru.net