World News in Armenian

Հայ բռնցքամարտիկները Գրոզնիում և Գորիում միջազգային մրցաշարերի կմասնակցեն

Առաջիկա օրերին հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Գրոզնիում և Գորիում կայանալիք միջազգային մրցաշարերին։

Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Գորիի մրցաշարին կմասնակցի 13 մարզիկ։ Սա մեր բռնցքամարտիկների համար ուժերի վերջին ստուգատեսն է հոկտեմբերին կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ։

Գրոզնիի մրցաշարին ներկայացված կլինենք 8 բռնցքամարտիկով։

Читайте на 123ru.net