Սպիտակ տունն առաջիկա ժամերին Մոսկվային կմեղադրի ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ․ CNN
CNN-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին Սպիտակ տունը հանդես կգա հայտարարությամբ՝ մեղադրելով Ռուսաստանի ԱՄՆ նախագահական ընտրարշավին միջամտելու մեջ։
Հեռուստաընկերությանն այս տեղեկությունը հաստատել են միանգամից վեց աղբյուրներ՝ նշելով, որ սպասվող մեղադրանքների գլխավոր հասցեատերը ռուսական RT մեդիահոլդինգն է լինելու։