World News in Armenian

Telegram-ին չպետք է վստահել կարևոր պաշտոնական կամ անձնական տեղեկություններ․ Մեդվեդև

Մեսսենջերներին, ներառյալ Telegram-ին, չպետք է վստահել կարևոր պաշտոնական կամ անձնական տեղեկություններ:

Այս մասին ՏԱՍՍ-ի  հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր օգտվում են Telegram-ից կամ այլ մեսենջերներից, հիանալի հասկանում են, որ ընդհանրապես չի կարելի անձնական առումով զգայուն տեղեկատվություն տեղադրել այնտեղ, կամ այն տեղեկատվությունը, որը բացարձակապես փակ է, գաղտնի բնույթ ունի և այլն:

Իսկ մնացածը, եթե դուք կարող եք ռիսկի դիմել, ապա թքած ունեք այն բանի վրա, որ ինչ-որ մեկը կունենա այդ տեղեկատվության բանալիները»,-ասել Է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ Telegram-ում տեղեկատվության ողջ զանգվածի վերծանումն ու մշակումը զգալի ջանք ու ժամանակ կպահանջի։

Читайте на 123ru.net