World News in Armenian

Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների նոր ցուցակում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Россия сегодня, РИА Новости, RT, Sputnik, Ruptly լրատվամիջոցների, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև RT-ի մի շարք թոփ-մենեջերների նկատմամբ։

Այս մասին  ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  CNN-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին Սպիտակ տունը հանդես կգա հայտարարությամբ՝ մեղադրելով Ռուսաստանի ԱՄՆ նախագահական ընտրարշավին միջամտելու մեջ։

Նշվել էր, որ սպասվող մեղադրանքների գլխավոր հասցեատերը ռուսական RT մեդիահոլդինգն է լինելու։

Читайте на 123ru.net