World News in Armenian

«Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ». լարված իրավիճակ՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Պարո՛ն Գևորգյան, դուք քննարկումը վերածում եք հեգնանքի ու ծաղրանքի: Այս մասին Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի  նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին:

«Հիմա, եթե հետ տանք ձայնագրությունը ու եթե պարզվի, որ ես այդ ինտոնացիայով այդպիսի հարց չեմ տվել, ակնկալում եմ ձեր ներողությունը»,-ի պատասխան ասաց Արմեն Գևորգյանը:

Արման Եղոյանն էլ քննարկման ընթացքում հորդորեց Գևորգյանին չընդհատել իրեն:

«Մի հատ կլռեք ու լսեք ինձ, դուք ընդհատում եք ինձ: Կլսե՞ք, ինձ մի ժամ է՝ խոսում եք, ուրիշ որևէ ձևաչափով այսքան չէիք կարող խոսել, ո՛չ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում, ո՛չ էլ որևէ այլ հանձնաժողովի նիստում, նիստի կեսը դուք եք խոսել»,-ասաց Եղոյանը:

Արձագանքելով՝ Արմեն Գևորգյանն իր հերթին ասաց.«Դուք Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ»:

Նշենք, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողը Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն էր:

Читайте на 123ru.net