World News in Armenian

Դուք՝ վեցդ, կարող եք «Ոսկե գնդակը» նվաճել նաև հաջորդ տարի․ Տոնի Կրոսը՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով կարիերայի ավարտից առաջ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», հումորով է արջագանքել «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու իր թեկնածությունը։

Մադրիդի «Ռեալի» ևս 6 ֆուտբոլիստ հավակնում է մրցանակին։

Խոսքը Ջուդ Բելինգհեմի, Ֆեդերիկո Վալվերդեի, Դանի Կարվախալի, Կիլիան Մբապեի, Անտոնիո Ռուդիգերի և Վինիսիուս Ժունիորի մասին է։

«Դուք՝ վեցդ, կարող եք «Ոսկե գնդակը» նվաճել նաև հաջորդ տարի», - գրել է Կրոսը սոցիալական ցանցերում:

Читайте на 123ru.net