World News in Armenian

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 62 նոր դեպք․ ապաքինվել է 32 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44,845 դեպք, որոնցից 40,121-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3,549 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1,038 թեստավորում (շաբաթ և կիրակի օրերով պայմանավորված՝ թեստեր քիչ են արվում), իսկ ընդհանուր առմամբ` 219,177 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած։

Читайте на 123ru.net