World News in Armenian

Հրդեհ` Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. այրվել է մոտ 11 հա ցորենի հնձած արտ և 30 հակ անասնակեր

Սեպտեմբերի 5-ին, ժամը 12:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 9-րդ կմ-ին այրվում է ցորենի հնձած արտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։36-ին, մարվել՝ 14։25-ին։ Այրվել է մոտ 11 հա ցորենի հնձած արտ և 30 հակ անասնակեր:

Читайте на 123ru.net