Այս իշխանությունն ամոթ չունի. իրենց դեմ պայքարը բարդ է, քանի որ պետք է նույնչափ ամոթ չունենալ. Լիլիթ Բլեյան
«Ասում են՝ քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց մասնակցում են այն միջոցառումներին, որոնք կազմակերպում է քաղաքական իշխանությունը: Այսօր մշակույթի ոլորտը ֆինանսավորվում է շատ բրգաձև՝ կա որոշում կայացնող մարմինը՝ կառավարությունը, որտեղից արդեն՝ մարզպետարաններով, քաղաքապետարաններով և այլն, բաշխվում են ֆինանսական միջոցները, այնտեղից հրահանգավորվում են հովանավորները, այսինքն՝ մշակութային կոչվող կյանքը, որ իբրև թե ակտիվ է, ակտիվ է ոչ թե բնականորեն, այլ՝ քաղաքական որոշման արդյունքում: Այնպես որ, այն մարդիկ, որոնք գնում և երգում են, իրենց պատկերացմամբ, ապաքաղաքական միջոցառման ժամանակ, իրենք մասնակցում են քաղաքական որոշման արդյունք հանդիսացող միջոցառման»: