World News in Armenian

Ռոնալդուն գրառում է կատարել՝ ի պատիվ կարիերայի իր 900-րդ գոլի

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագը կիսվել է իր հույզերով՝  կարիերայի 900-րդ գոլը խփելուց հետո, որը տեղի է ունեցել Ազգերի լիգայի A խմբի առաջին տուրի Խորվաթիայի հետ խաղում (2:1):

«Ես երազում էի այս մասին և դեռ նպատակներ ունեմ: Շնորհակալություն բոլորին»,-գրել է Ռոնալդուն սոցցանցերից մեկում։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը պաշտոնական խաղերում խփել է 900 գոլ։ Կրիշտիանուն 5 գոլ է խփել «Սպորտինգի», 145՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 450՝ «Ռեալի», 101՝ «Յուվենտուսի», 68՝ «Ալ Նասրի» և 131՝ ազգային թիմի կազմում:

Читайте на 123ru.net