World News in Armenian

Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին կնկարահանվեն «Օուշենի ընկերները» ֆրանշիզայի նոր ֆիլմում. Deadline

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին ստորագրել են պայմանագիր՝ հանրահայտ «Օուշենի 11 ընկերները» ֆրանշիզայի նոր ֆիլմում (Ocean's 14) իրենց նույն դերերով հանդես գալու համար, գրում է Deadline-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ Փիթն ու Քլունին այժմ փորձում են օսկարակիր Էդվարդ Բերգերին համոզել համաձայնել հանդես գալ որպես ֆիլմի ռեժիսոր:

Թեև նախագիծը դեռ սկզբնական փուլում է, և դեռ ոչինչ հաստատված չէ, Deadline-ը նաև չի բացառել, որ ֆիլմաշարի մյուս աստղերը, այդ թվում՝ Մեթ Դեյմոնը, Ջուլիա Ռոբերթսը և Քեյսի Աֆլեքը, նույնպես կարող են վերադառնալ և միանալ Փիթի ու Քլունիին:

Читайте на 123ru.net