Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմի պրեմիերան Վենետիկի փառատոնում տեղի կունենա սեպտեմբերի 6-ին
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմի պրեմիերան Վենետիկի միջազգային կինոփառատոնում տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։ Այն ընդգրկված է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: