World News in Armenian

Գրետա Վարդանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերում անձնական ռեկորդներով գրավել է 6-րդ տեղը (տեսանյութ)

Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը պարածանրամարտում գրավել Է 6-րդ տեղը՝ սահմանելով նաև երեք անձնական ռեկորդ։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային պարալիմիկ կոմիտեն։

Գրետա Վարդանյանը առաջին և երկրորդ մոտեցումներում բարձրացրել է 104 կգ և 108 կգ քաշ ունեցող ծանրաձողը:

Երրորդ անգամ Գրետան մոտեցել է 114 կգ քաշով ծանրաձողին և ուժերի գերլարումով գերազանց կատարել սեղմումը։

Հավելենք, որ Պարալիմպիկ խաղերն անցկացվում են օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում։

Читайте на 123ru.net