World News in Armenian

Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։

«Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը՝ առաջիկա շաբաթներին»,-Х-ում գրել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, թե Սիբիգան իր «վաղեմի գործընկերն է» և հույս է հայտնել, որ կշարունակեն սերտ համագործակցությունը։

Ուկրաինայի նոր արտգործնախարար Սիբիգան էլ իր հերթին է Х-ում գրել, թե «գերազանց զրույց է» անցկացրել Բլինքենի հետ։

«Մենք քննարկել ենք ռազմական օգնության տրամադրումն արագացնելու, խաղաղության բանաձևը խթանելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մեթոդները»,- գրել է Սիբիգան՝ հավելելով, թե Բլինքենի հետ ակնկալում է սերտ համագործակցություն՝ «ընդհանուր ժողովրդավարական արժեքները պատպանելու ուղղությամբ»։

Читайте на 123ru.net