World News in Armenian

Կյանքից հեռացել է «Տիտանիկ»-ից հայտնի My Heart Will Go On հիթի համահեղինակը

Օսկարակիր «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր սաունդթրեքի՝ My Heart Will Go On-ի համահեղինակ Ուիլբուր Ջենինգսը մահացել է 80 տարեկանում, ամերիկյան Hollywood Reporter հրատարակությանը հայտնել է նրա խնամակալ Մարթա Շերրոդը։

Կոմպոզիտորի մահվան պատճառը չի հաղորդվում։ Ըստ լրատվամիջոցների՝ Ջենինգսը հիվանդ էր արդեն մի քանի տարի։

Իր ստեղծագործական նվաճումների համար նա երկու անգամ արժանացել է «Օսկար»-ի, երեք անգամ` «Գրեմմի»-ի։

Читайте на 123ru.net