World News in Armenian

Պարույր Հովհաննիսյանը Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցությանը:

Երկուստեք ընդգծվել է փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ավանդը խորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ:

The post Պարույր Հովհաննիսյանը Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net