World News in Armenian

Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» պնդմանը

Ղրիմի պատկանելիության թեման դասվում է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիային։ Մոսկվան շարունակում է Անկարային բացատրել իր դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային»: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Միևնույն ժամանակ, մենք չենք դադարեցնում թուրք ընկերներին և գործընկերներին մեր տեսակետը, մեր դիրքորոշումը բացատրելու նպատակաուղղված փորձերը: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ և համաձայնել մեր փաստարկների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Читайте на 123ru.net