«Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագիրը՝ ԲՏԱ նախարարության, Fastmedia-ի ու Bahamut հիմնադրամի համագործակցությամբ, ծրագրի 2-րդ փուլը կիրականացվի հեռուստատեսային ձևաչափով (տեսանյութ)
Հայաստանի բլոկչեյն դեսպանությունում կայացավ «Գաղափարից բիզնես» նախագծի շրջանակում հայտարարված «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային ծրագրին նվիրված մամուլի ասուլիսը։ Ծրագիրը իրականացվում է ԲՏԱ նախարարության, «Ֆասթ մեդիա» ընկերության և Bahamut հիմնադրամի համագործակցությամբ:
Ասուլիսի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և Bahamut հիմնադրամի անդամ Արամ Ջիվանյանը համատեղ ներկայացրին մրցույթի և գործակցության նոր ձևաչափերը։
Ծրագրով դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում կներկայացվի մասնակից ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով: Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն կազմում է 290 միլիոն դրամ, որը կբաշխվի մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10 միլիոն դրամի չափով:
Մրցույթի գնահատման առաջնային փուլը հաղթահարած ընկերությունների ներկայացման երկրորդ փուլը կիրականացնի «Fast Media»-ն և «Bahamut Foundation»-ը՝ հեռուստատեսային նոր ձևաչափով։
Գործակցության շրջանակում «Bahamut Foundation»-ը դրամաշնորհի ընդհանուր բյուջեին՝ 290 միլիոն ՀՀ դրամին, հավելել է 50 միլիոն դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ հաղթող ընկերությունների համար, որը կարող է ավելանալ՝ կախված նախագծերի ներդրումային հետաքրքրությունից, դրանց ինքնատիպությունից և նորարարական լուծումներից։
Մրցույթը միտված է բարձր տեխնոլոգիաների նոր արժեքի ստեղծմանը․ նախատեսում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում: