World News in Armenian

Ստեփանակերտի քաղաքապետին պատկանող մեքենան առգրավել են. նա միայն բակում զբոսնելու թույլտվություն ունի. Ռոման Երիցյան

«Դավիթ Սարգսյանը մնալու է վարչական հսկողության տակ այնքան, քանի դեռ շարունակվելու է նախաքննությունը։ Այս կապակցությամբ մենք վերաքննիչ բողոք էինք ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն բողոքն անհեթեթորեն մերժվել է։ Ներկա պահին Դավիթ Սարգսյանը թեպետ վարչական հսկողության տակ է, բայց նույն տնային կալանքի ռեժիմում է, քանի որ երեկոյան ժամը 19։00-ից հետո տանից դուրս գալու հնարավորություն չունի։ Բացի այդ, խանութ գնալու, բանկ մտնելու կամ սպասարկման որևէ սրահ գնալու հնարավորությունից զրկված է։

Читайте на 123ru.net