World News in Armenian

Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 01։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» և «Neta» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և փակել գազի բալոնի փականը։

Читайте на 123ru.net