World News in Armenian

Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։

Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, եւ այսպիսով՝ սառը դատողության եւ վերլուծության համար տարածքը շատ փոքր։

Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։

Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար։ Ինչու, ինչպես՝ այսօրվա խոսակցության նյութ չէ։ Այսօրվա խոսակցության նյութը մեկն է՝

Փառք նահատակներին եւ կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը, Նահատակների զոհողության ամենախոսուն փառաբանությունը»,-գրել է նա:

Читайте на 123ru.net