Դու ընդմիշտ կմնաս Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ. մեծ պատիվ է քեզ հետ նույն թիմում խաղալը. Մբապեն՝ Գրիզմանին
Ֆրանսիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ինստագրայան իր էջում արած գրառմամբ մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի որոշումը Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ։
«Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտում է բացառիկ ֆուտբոլիստ, ժամանակակից սերնդի ամենակարեւոր խաղացողներից մեկը։
Շնորհակալություն ամնոռանալի հիշողությունների համար, որոնք պարգևել ես մեզ։ Դու երկար տարիներ օգտակար ես եղել թիմին և մեծ ներդրում ունես տիտղոսների նվաճման գործում։
Ոմանք կարող ենք կարծել, որ հիմա դեռ վաղ է հավաքականից հեռանալու համար, բայց ես հասկանում և հարգում եմ քո որոշումը։ Հավաքականի խաղաշապիկով խաղը մեծ նվիրվածություն է պահանջում, բայց երբեմն չի բերում պատշաճ գնահատանք։ Դու ընդմիշտ կմնաս Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ։
Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ պատիվ և հաճույք էր այսքան տարիներ քեզ հետ նույն թիմում խաղալը։ Հաջողություն եմ մաղթում քեզ»,- գրել է Մբապեն։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Անտուան Գրիզմանը որոշել է ավարտել կարիերան ազգային թիմում։