World News in Armenian

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Այս մասին հայտնել են ՆԳՆ  հանրային հաղորդակցության եվ իրազեկման վարչությունից:

Հոկտեմբերի 2-ից 4-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Լոռու մարզում:

Մասնավորապես՝

Լոռի Բերդ համայնքում՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-17.00,

Ստեփանավան համայնքում՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 09.00-17.00,

 Գյուլագարակ համայնքում՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 09.00-11.00,

 • Կուրթանում՝ ժամը 12.00-14.00,

 • Վարդաբլուրում՝ ժամը 15.00-17.00։

Читайте на 123ru.net