World News in Armenian

ՉԼ-ի նոր ձևաչափն ավելի հետաքրքիր է դարձրել մրցաշարը․ Ինձագի

Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափն ավելի հետաքրքիր է դարձրել մրցաշարը։

Այս մրցաշրջանից սկսած, մասնակիցներն այլևս չեն բաժանվում խմբերի, ինչպես նախկինում էր։ Փլեյ-օֆֆի ուղիղ ուղեգիր կստանան ընդհանուր փուլի արդյունքներով ութ ուժեղագույն թիմերը, իսկ լրացուցիչ փլեյ-օֆֆում կխաղա ևս 16 թիմ՝ մյուս 8 ուղեգիրը նվաճելու համար:

«Չեմպիոնների լիգայի հին ձևաչափով երկու տուրից հետո հնարավոր էր կանխատեսել խմբային փուլի արդյունքները։ Նոր ձևաչափով ամեն ինչ ավելի հետաքրքիր ու բարդ է դարձել։

Մենք բարդ գրաֆիկ ունենք, պետք է կենտրոնանանք յուրաքանչյուր անհատական հանդիպման վրա»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Fcinter1908-ը։

Читайте на 123ru.net