ՔՊ-ն դեմ է․ արցախցիների պայմաններն ուսումնասիրելու համար ԱԺ-ում հանձնաժողով չի ստեղծվի
Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծվի։ Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվերարկեց խորհրդարական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությանը։