Թուրքիան Լիբանանից իր քաղաքացիների տարհանման ծրագիր է մշակել
Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Լիբանանում տեղի ունեցողի համատեքստում իր քաղաքացիների տարհանման պլանի վերաբերյալ: «Պատրաստվել են մեր քաղաքացիներին ծովային կամ օդային տարբերակով տարհանելու համար այլընտրանքային պլանները»,-ասվել է հայտարարության մեջ: Բացի այդ, դրանում ընդգծվել է, որ Լիբանանում տիրող անվտանգային վիճակը կարող է էլ ավելի վատանալ: Ըստ նախարարության հայտարարության, ծրագիրն իրականացնելու համար ձևավորվել է «Արտաքին գործերի