World News in Armenian

Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է

Ֆրանսիայում Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից:

Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել էր Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի:

Դատարանը մինչև սեպտեմբերի 19-ն է ժամանակ տվել երկու կողմին կարծքիներ և բացատրություններ ներկայացնելու համար:

Արդեն հոկտեմբեր ամիսն ենք և դեռ հրապարակավ որևէ նորություն չի եղել:

ArmLur.am-ը կապ հաստատեց Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով, վերջինս ասաց, որ որոշումը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 10-ը:

Հավելյալ ժամանակ է խնդրել Աշխարհի միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան՝ նախապատրաստվելու համար:

Читайте на 123ru.net