Անկլավների թեման միշտ եղել է և կա, այդ թեմայից չենք կարող հրաժարվել. ունենք Արծվաշեն. Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների թեման միշտ եղել է և կա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:
«Անկլավների թեման միշտ էլ եղել է և կա: Մենք ինքներս այդ թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև մենք ունենք Արծվաշեն: Այլ բան, որ գործընթացի ընթացքում պետք է պարզվի, թե ինչն է դե յուրե հիմնավորված, ինչը դե յուրե հիմնավորված չէ: Իմ դիրքորոշումը շատ կոնկրետ է՝ ինչը որ դե յուրե հիմնավորված է, հիմնավորված է, ինչը որ հիմնավորված չէ, ուրեմն հիմնավորված չէ»,- ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգային և, ընդհանրապես, ռազմավարությունը պետք է լինի լեգիտիմությունը: Ըստ վարչապետի՝ Հայաստանը ոչ մի ոչ լեգիտիմ ակնկալիք պետք է չունենա, որովհետև դա է նաև ճանապարհը՝ Ադրբեջանի ոչ լեգիտիմ ակնկալիքների դիմացը փակելու:
The post Անկլավների թեման միշտ եղել է և կա, այդ թեմայից չենք կարող հրաժարվել. ունենք Արծվաշեն. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.