World News in Armenian

Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր. Բագրատ Սրբազան

Այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի՛ մտածեք հնարավոր ու անհնարի մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին, հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր»,- հանրահավաքի ավարտին ասաց նա:

«Սա լինելու է մեր առաջին պահանջը, իսկ հետո կհասկանանք` ինչ գործողություններ ենք կատարելու»,- հավելեց նա:

Читайте на 123ru.net