Արմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան
Ես կցանկանայի, որ հարցաքննությունների ռեժիմն ավելի արագ լիներ, որպեսզի մենք ավելի շատ մարդկանց կարողանայինք հարցաքննել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանի դիրքորոշումն այն է, որ խափանման միջոցի տեսակի ընտրության հարցը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան վկաներ կհասցնենք հարցաքննել:
Մեր խնդիրն է շատ վկաներ հարցաքննել մինչև 2024թ-ի դեկտեմբեր, երբ կլինի խափանման միջոցի ընտրման նոր քննարկում։ Մենք շարունակում ենք պնդել, որ անազատության հետ կապված խափանման միջոցները, նաև տնային կալանքը, այս փուլում անհրաժեշտ չեն»,- ասաց Մելիքայանը: