Շչեսնին ասել է, թե ով է իրեն համոզել տեղափոխվել «Բարսելոնա»
Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ասել է, որ կատալոնական ակումբ տեղափոխության մեջ մեծ ազդեցություն է ունեցել «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
«Ռոբերտն առաջին մարդն էր, որը զանգահարեց ինձ և հարցրեց, թե արդյոք հնարավոր է այդ տեղափոխություն: Նա համոզեց ինձ, քանի որ ես չգիտեի, թե արդյոք պատրաստ եմ նոր մարտահրավերի: Հետո խոսեցի ընտանիքիս և ընկերներիս հետ։
Բոլորն ասում էին, որ եթե հրաժարվեմ, կսխալվեմ։ Ռոբերտը մեծ դեր խաղաց, քանի որ նա առաջինն էր, որը փորձեց համոզել ինձ»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Շչեսնին երեկ՝ հոկտեմբերի 2-ին պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: