World News in Armenian

Հայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Միրզոյան

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեյի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Տոգոյի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումը՝ օրակարգը համագործակցության տարբեր ոլորտներով հարստացնելու, փոխայցելությունների, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու միջոցով։

Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ առանձնանշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Դյուսեյը մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Читайте на 123ru.net