«Շատ լավ հիշում եմ՝ ողջունելի էր, որ նման բան է լինելու․ աշխատողների համար հանգիստը ապահովելու համար տարածք է լինելու»․ Արմեն Աշոտյանի գործով վկան՝ Սևանում ԵՊԲՀ-ի համար տարածք ձեռք բերելու մասին
Վկայի՝ որոշ հարցերի չպատասխանելու առիթով մեղադրող դատախազն ասաց․ «Մեր գնահատմամբ՝ վկան ընդամենը պատրվակ է հորինում, որ իր դեմ կարող է օգտագործվել այդ պատասխանը։ Դա չի կարող հիմնավոր համարվել, որ վկան չի պատասխանում իր վերաբերյալ հարցերին»։