World News in Armenian

ԵՄ-ն որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ. ԵՄ դեսպան

Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ Թբիլիսիի ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Այս տարվա հունիսին՝ մի քանի ամիս առաջ, մենք ԵՄ անդամ երկրների հետ քննարկեցինք, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ, ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական ու հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները: Եվ մենք որոշեցինք, որ Վրաստանի ներկայիս ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա»,- ասել է Գերչինսկին։

Читайте на 123ru.net