World News in Armenian

Այսուհետ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց, «Կարգո» բեռնային համալիր այցելելու կարիք չկա. ՊԵԿ

Նախկինում քաղաքացիները պարտադիր այցելում էին «Կարգո»՝ մաքսային հսկողության նպատակով պահված առաքանիներն ստանալու համար: Հիմա մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նախկինում առաքանիները ոչ անձնական օգտագործման ապրանքներ դիտարկվելու դեպքում, քաղաքացիները հայտարարագիրը լրացնելու համար այցելում էին «Կարգո» և դրա համար վճարում մաքսային միջնորդին:

Հիմա հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։

Նախկինում «Կարգո»-ից ապրանքը դուրս բերելու համար քաղաքացին գումար էր վճարում:

Հիմա դրա անհրաժեշտությունը չկա. մաքսային մարմինն առաքանիները տրամադրում է փոխադրող ընկերությանը՝ պատվիրատուի հասցեով առաքելու նպատակով։

The post Այսուհետ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց, «Կարգո» բեռնային համալիր այցելելու կարիք չկա. ՊԵԿ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net