World News in Armenian

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:40-ի սահմանում Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարկավագ Քանաքեռցու փողոցում՝ Հայ-չինական բարեկամության դպրոցի մոտ, վրաերթի է ենթարկել մոտ 50-60 տարեկան կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Читайте на 123ru.net