World News in Armenian

28 տարեկանում մահացել է վաղաժամ ծերացման համախտանիշ ունեցող ամենահայտնի մարդը

Վաղաժամ ծերացման համախտանիշով տառապող Սեմմի Բասսոն մահացել է 29 տարեկանում, գրում է Reuters-ը։

«Սեմմի Բասսոն՝ հազվագյուտ գենետիկ հիվանդության` պրոգերիայի ամենաերկար վերապրողը, մահացել է 28 տարեկանում»,- հայտարարել է Իտալիայի «Պրոգերիա» ասոցիացիան։

Նշվում է, որ Բասսոն ծնվել է 1995 թվականին Իտալիայի հյուսիսային Վենետո շրջանում գտնվող Սկիո քաղաքում, և երկու տարեկանում նրա մոտ ախտորոշվել է պրոգերիա։ 2005 թվականին նա իր ծնողների հետ հիմնել է իտալական «Պրոգերիա» ասոցիացիան:

Читайте на 123ru.net