«Ժիրոնան» 99-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց «Աթլետիկին»
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի խաղում «Ժիրոնան» սեփական հարկի տակ հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 2-1:
Տանտերերը առաջ անցան հաշվի մեջ 38-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Յասեր Ասպրիլյան։ Երկու րոպե անց հյուրերը հավասարեցրեցին հաշիվն Օյան Սանսեթի գոլի շնորհիվ։
«Ժիրոնայի» դարպասապահ Պաուլո Գասանիգան երկու 11 մետրանոց է հետ մղել։ 28-րդ րոպեին Ալեխանդրո Բերենգերը չկարողացավ իրացնել իր փորձը, իսկ 58-րդ րոպեին Անդեր Հերերան չկարողացավ գրավել դարպասը։
Որոշիչ գոլը 90+9-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Քրիստիան Ստուանին։