«Բավարիան» և «Այնտրախտը» գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին
Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Այնտրախտի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։
«Արծիվների» կազմում գոլի հեղինակ դարձան Օմար Մարմուշը (դուբլ) և Ուգո Էկիտիկեն: Մարմուշը 2-րդ գոլը խփեց 94-րդ րոպեին և ոչ-ոքի պարգևեց իր թիմին։ «Բավարիայի» կազմում գոլի հեղինակ են դարձել Կիմ Մին Ջեն, Դայո Ուպամեկանոն և Մայքլ Օլիսեն:
«Բավարիան» վաստակեց 14 միավոր և բարձրացավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։ «Այնտրախտը» 13 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։