World News in Armenian

Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականն անցկացրել է առաջին մարզումը:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»

Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»

Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)

Սերգեյ Մուրադյան — «Նոա»

Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»

Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»

Արտակ Դաշյան — «Նոա»

Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Հարությունյան — «Արարատ-Արմենիա»

Գոռ Մանվելյան — «Նոա»

Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Ժիրայր Շաղոյան — «Դեբրեցեն» (Հունգարիա)

Հայաստանի Պրեմիեր լիգայի իրենց թիմերի հանդիպումներից հետո հավաքին միացել են Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ այսօր կմիանա Արամ Խամոյանը:

Այսօր հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:

 

 

Читайте на 123ru.net